Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սեռական կյանք

Իրական, թե՞ վիրտուալ սեքս

Իրական, թե՞ վիրտուալ սեքս

Վաղուց անցել են այն ժամանակները, երբ աղջկա հետ ծանոթանալու համար տղաները պայքարում էին նրա ուշադրությանը արժանանալու, սիրտը շահելու համար և դրա համար ջանք ու եռանդ  չէին խնայում: Նպատակին հասնելու համար երիտասարդները ձգտում էին գեղեցիկ և սպորտային կեցվածքի, ինչն իր հերթին հանդիսանում էր կատարելագործման շարժառիթ:

 

Ժամանակակից հասարակությունը լայնորեն օգտագործում է համակարգչային տեխնիկայի հնարավորությունները նոր ծանոթություններ և հատկապես սեքս ծառայություններ ձեռք բերելու նպատակով: Ինտերնետային կապի միջոցով քննարկվում են տաբեր սեքսուալ խնդիրներ, ձեռք  են բերվում սեքսուալ զուգընկերներ, էրոտիկ և պոռնոֆիլմերի CD և այլն:

 

Վիրտուալ իրականությունը վերածվել է ամենահամարձակ երևակայությունների իրականացման վայր: Որոշ երկրներում տարածում են ստացել այսպես կոչված ՙմութ սենյակներ՚-ը` զվարճալի վայրեր,  որոնք նախատեսված են կիբերսեքսի համակարգչային հատուկ ծրագրերին միանալու համար:

 

Ովքե՞ր են դիմում այդ միջոցներին

 

-    կասկածամիտ, տագնապային մարդիկ, որոնք իրենց շրջապատող մարդկանց  համարում են վտանգ սպառնացող: Այս տիպի մարդիկ շփվող չեն,  ընդունակ չեն պաշտպանել սեփական դիրքորոշումը, հեշտությամբ նահանջում են իրենց նպատակներից, իրենց բնորոշ է անվճռականությունը,  և այս ամենը նպաստում է սեռական նախաձեռնության իջեցմանը;

 

-    մարդիկ, որոնց  բնորոշ են մանկամտությունը և մշտապես կախյալություն ունենալու հատկությունը:

-    ֆիզիկապես տկար մարդիկ, որոնք դժվարանում են ռեալ հարաբերություններ սկսել, իսկ վիրտուալ աշխարհը հնարավորություն է տալիս  գերտղամարդ և գերկին զգալու:

 

-    տարբեր տարիքային խմբերին պատկանող մարդիկ, որոնք ինչ-որ բան ունեն թաքցնելու: Նրանց մի մասը ուզում է ավելի մեծահասակ երևալ, մյուսը` ավելի երիտասարդ:

 

-    տարբեր սեռական փոքրամասնություններին պատկանող մարդիկ, որոնք հեշտ են գտնում զուգընկերներ և ռեալիզացնում իրենց սեքսուալ ֆանտազիաները:

 

-    սոցիալապես ոչ կայացած մարդիկ, որոնց համար նյութական արժեքները պակաս կարևոր չեն. պետք չէ ծաղիկներ նվիրել, շամպայն գնել: Այստեղ ամեն ինչ հոգևոր է և մատչելի է… բացի իրական հարաբերություններից;

 

-    հատուկ մարդիկ, որոնք  ձգտում են  վտանգավոր սեռական կապի և երևակայությունների իրականացմանը անչափահասների հետ:

 

-    այն մարդիկ, որոնք խուսափում են պատասխանատվությունից և իրական սեռական կապերից,  որոնց հետևանքներն են` հղիություն և սեռավարակներ:

 

Ե՛վ օնլայն սեքսուալ ակտիվությունը, և՛ կիբերսեքսը բերում են բնական ինտիմ արժեքների խեղաթյուրմանը: Դա արհեստական հաճույքների աշխարհ է, երևակայության աշխարհ, որտեղ առկա են ինքնախաբեությունը և իլյուզիան:

 

Հաճելի և օգտակար է իրական սեքսը

 

Իրական սեռական պայմանական ռեֆլեքսները առաջանում և պայմանավորված են անհատական փորձով, դաստիարակությամբ և սոցիալական դիրքորոշմամբ, որոնց շնորհիվ ընտրվում է համապատասխան սեքսուալ զուգընկեր:

 

Իրական սեքսուալ հարաբերությունները բերում են լիցքաթափման, մանկածնման, զգացմունքային հաճույքի, բավարարում է սեռական հետաքրքրությունը: Առանձին դեպքերում այն հանդիսանում է շփման միջոց, երբ սեռական մերձեցումը հանդես է գալիս իբրև անհատների հոգեբանական անձնային մտերմության պահ, որը բերում է երկու անձի մերձեցմանը:

 

Երբեմն սեքսուալ կյանքը հանդիսանում է ինքնահաստատման միջոց` ապացուցել ինքդ քեզ և ուրիշներին, որ դու նույնպես կարող ես դուր գալ, գրավել և սեքսուալ բավարարել:

 

Սեքսը կարող է ունենալ նաև ոչ սեքսուալ նպատակներ` նյութական շահ, սոցիալական ստատուսի բարձրացում, հեղինակութուն: Առանձին դեպքերում այն ծառայում է որոշակի սովորույթների պահպանմանը, որպես կոմպենսացիայի միջոց, փոխարինում գործունեության այլ ձևերը կամ էմոցիոնալ բավարարվածության միջոցները, ֆիզիոլոգիական պրոցեսներ, որոնք առաջացնում են մեծ էմոցիոնալ և հորմոնալ պոռթկում,  որը դրական է ազդում մարդու ֆիզիկական և հոգեկան առողջության վրա` ապահովելով նրա հարմոնիկ ինտեգրումը հասարակության մեջ:

Սկզբնաղբյուր. Sexology.am
Աղբյուր. hayeli.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ